Lurer.com-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը համարել է ֆաշիստական, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ասադի խոսքով՝ Էրդողանի համար Հալեպը «իսլամիստական» նախագիծ իրականացնելու վերջին հույսն է: Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությանն աջակցող երկրները ցանկացել են ոչնչացնել Սիրիայի հիմքը:

«Ծրագրված էր հարված հասցնել Սահմանադրությանը և այն փոխարինել ռեժիմով՝ հենված դավանաբանական տարանջատման վրա: Նման ռեժիմը միևնույն երկրի քաղաքացիներին վերածում է մրցակիցների ու թշնամիների, որոնք դաշնակիցներ են փնտրում»,- նշել է Ասադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել