Ներկայումս Փոլ Մաքարթնին ընկերություն է անում Քանյե Ուեսթի, Ռիհաննայի և սևամորթ շատ այլ հայտնի անձանց հետ՝ հայտնում է starslife.ru-ն: Սակայն ինչպես խոստովանել է երաժիշտը՝ ավելի երիտասարդ տարիքում նա սևամորթների հետ այդպիսի հարաբերություններ կարող էր չունենալ, քանի որ ռասիստ է եղել:

Օրերս Մաքարթնին իրեն ռասիստ է անվանել, իսկ ավելի ուշ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել: Մաքարթնիի խոսքով՝ նախկինում ինքը լրիվ հանգիստ է վերաբերվել աֆրոամերիկացիներին, բայց երբեմն իրեն թույլ է տվել նրանց հասցեին օգտագործել բառեր, որոնց համար հիմա կարող էր մի քանի ուժեղ հարված ստանալ: «Պարզապես նորմալ էր օգտագործել որոշ բառեր, որոնք հիմա բոլորին վիրավորական են թվում»,- ասել է Փոլը:

«Ժամանակի ընթացքում ես հանկարծ հարց տվեցի՝ ինչպես են զգում մարդիկ, որոնց հասցեին օգտագործվում են այդ բառերը: Եվ ես կարծում եմ՝ ես միակը չէի: Իհարկե, իմ ժամանակ շատերը գործածում էին լեզու, որը հիմա բոլորովին ոչ տեղին կլիներ»,- ասել է Մաքարթնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել