Կարոլին Ռաֆայելյան. հաջողակ գործարարն ու բարձրակարգ դիզայները... Հայկական արմատներով 49-ամյա ամերիկուհի Կարոլին Ռաֆայելյանը ներկայումս ամենահաջողակ կին գործարարն է համարվում` "Forbes" պարբերականի դասակարգումով նա ընդրկվել է ինքնուրույն աշխատող ամենահարուստ կանանց ցանկում: Կարոլինը ոսկերչության ոլորտում իր գործունեությունը սկսել է 2004-ին՝ հիմնադրելով "Alex and Ani" բրենդը, որը ներկայումս մեծ տարածում է ստացել: Կարոլինը վերաբացեց իր հոր՝ Ռալֆ Ռաֆայելյանի Ռոդ-Այլենդում գտնվող ոչ մեծ ոսկերչական գործարանը և որպես ընկերության նոր անուն ընտրեց իր երկու ավագ դստրերի` Ալեքի և Անիի անունները: "Alex and Ani" բրենդի հիմնական զարդերը դարձան յուրօրինակ դիզայնով և բարձր ճաշակով արված թևնոցները: Եթե 2010-ին ընկերությունը ստացավ 4,5 միլիոն դոլար եկամուտ, ապա 2015-ին արդեն մաքուր եկամուտը կազմեց 500 մլն դոլար, ինչի շնորհիվ Կարոլինը առաջին անգամ տեղ գտավ "Forbes"-ի ցուցակում: Այժմ, 700 մլն եկամուտով` Կարոլին Ռաֆայելյանը այդ ցուցակում երկրորդ ամենահարուստ նորեկն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել