Գիտնականներն ապացուցել են, որ լիկոպինը՝ լոլիկում կամ ձմերուկում պարունակվող պիգմենտը, կարող է վերականգնել սրտանոթային հիվանդությունների հետևանքով վնասված անոթները և զարկերակները: Աշխատանքի արդյունքները հրապարակված են PLoS ONE ամսագրում:
Հետազոտողները փորձ են արել, որին մասնակցել է սրտանոթային հիվանդություններով տառապող և ստատիններ ընդունող 36 հիվանդ, նաև 36 առողջ մարդ: Հետազոտության ընթացքում փորձի մասնակիցներին տվել են կա՛մ լիկոպին պարունակող դեղամիջոց, կա՛մ պլացեբո:
Արդյունքում արձանագրվել է, որ լիկոպին ստացած հիվանդների դեպքում արյունատար անոթների անցանելիությունն ավելացել է 53%-ով: Աշխատանքի հեղինակները պնդում են՝ իրենց հաջողվել է ապացուցել, որ լիկոպինն իսկապես օգնում է վերականգնել վնասված անոթներն ու զարկերակները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



