Երեկվանից ամբողջ համացանցն ու լրատվական դաշտը ցնցված էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստից: Հնչեցին տարբեր մեկնաբանություններ: Շատերը քննադատեցին եղելությունը: Երեկ երեկոյան անսպասելի հայտարարություն էր արել նաև օրերս ԼՂՀ ժամանակ Սամվել Բաբայանը, ում ԼՂՀ Պնախարար նշանակելու պահանջի բարձրացման արդյունքում էր, որ Հ. Խանումյանը ենթարկվեց բռնության:
Ս. Բաբայանն իր հայտարարության մեջ նշել էր. «Ղալաթ է արել Հայկ Խանումյանը, որ իմ թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում»: Դրանով՝ հերիք չէ Խանումյանը հայտնվել էր ծեծված ջարդված վիճակում, մի կոշտ հարված էլ ստացավ Ս. Բաբայանից, հայտնվելով «քցվածի» կարգավիճակում:
Որևէ մեկի համար կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ Հ. Խանումյանի այդ ակտիվությունն ու քայլերը պայմանավորված և մանրամասնորեն մշակված էին Ս. Բաբայանի հետ: Այս ամենից հետո հետաքրքիր էր, թե ինչպես են դասավորվելու Խանումյանի ու Բաբայանի հարաբերությունները, ովքեր ամիսներ շարունակ միասին ծրագրել էին այս քաղաքական պրոեկտը, սակայն Բաբայանը Խանումյանին հանձնեց այդքան արագ, առանց որևէ «ճակատամարտ» տալու: Ի զարման շատերի, Խանումյանը ոչ միայն ադեկվատ չարձագանքեզ Ս. Բաբայանի՝ իրեն հասցված այդ հարվածին, այլև մի բան էլ շարունակեց պաշտպանել նրան, նշելով. «Պարոն Բաբայանի ասածով չէր, որ մենք առաջադրում էինք նրան պաշտպանության նախարարի պաշտոնում, դա հասարակության, մեր ընտրողների պահանջն էր, որը մենք ձևակերպել և ներկայացրել ենք»:
Սա մի տեսակ նման է անսկզբունքային քաղաքական գործչի պահվածքի, ով դաշնակցի կողմից հարվածներ ստանալուց հետո էլ շարունակում է պաշտպանել նրա շահերը: Անհասկանալի է՝ ինչպիսի շահերով են փոխկապակցված Բաբայանն ու Խանումյանը, որ նրանց դաշինքը միմյանց «քցելուց» հետո էլ չի քայքայվում: