Barometer.am-ը գրում է.
Դորտմունդի "Բորուսիայի" և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Լոնդոնի "Արսենալի" գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, գրում է ESPN-ը:
"Արսենալ"-ը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն "Լեսթեր Սիթի"-ի ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, սակայն "զինագործների" գլխավոր տրանսֆերային նպատակը Հենրիխ Մխիթարյանն է:
Հիշեցնենք, որ "Բորուսիայի" հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են "Արսենալ"-ը, "Չելսի"-ն, "Տոտենհեմ"-ը, "Յուվենտուս"-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160607/18447/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել