Panorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց  Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն  և վերահսկմանն  ուղղված  պետական քաղաքականությունը և իրականացվող աշխատանքները:

Նա նշեց, որ առաջին ամենատարածված ոչ վարակիչ չորս հիվանդություններն են սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները, շաքարային դիաբետը, նորագոյացությունները և թոքերի շնչարգելության հիվանդությունները:

«Սրանք հիվանդություններից մահացության ցուցանիշների մեջ կազմում են առյուծի բաժինը»,-նշեց  Ծաղիկ Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ ոչ վարակիչ հիվանդություններն ուղիղ կապված են տնտեսական աճի հետ. «Հստակ ուսումասիրված է, որ յուրաքանչյուրը 10 տոկոս ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշի բարձրացումը տնտեսական աճն իջեցնում է 0,5 տոկոսով: Հենց այս կապն է դարձել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ մեր ամբողջ ռազմավարությունը հիմքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել