Artsakhpress.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներն, օգտագործելով ֆինանսական պատժամիջոցների լծակը, 2015 թվականին արգելափակել Է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը 30 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին:
Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 6-ին:
Ըստ ֆինանսների նախարարության՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների ամենից շատ ակտիվներ՝ 14,1 միլիարդ դոլարի, արգելափակվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով: Երկրորդ տեղում են այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները, որոնք աջակցություն են ցույց տվել «Ալ Քաիդային»՝ ավելի քան 13 միլիարդ դոլար: Երրորդ տեղում են «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: