«Նորածին աղջիկ երեխային հինգ հազար ԱՄՆ դոլարով վաճառելու փաստով հարուցված քրեական գործը, մեր ունեցած տեղեկություններով, երեկ տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև երեխային գնած ամուսինների՝ Քրիստինե և Արմեն Կիրակոսյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը նկատելով.
 
- Մինչ օրս իմ պաշտպանյալները չեն հրավիրվել հարցաքննության, և անգամ տեղեկացված էլ չենք, թե ինչի մեջ են մեղադրվում։ Ընդամենը, ոստիկանությունում բացատրություն են տվել՝ ասելով, որ փրկել են փոքրիկ աղջնակի կյանքը։ Իսկ երեխան էլ իրենց մոտ է գտնվում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել