Սիրիական Մանբիջ քաղաքի մոտ 20.000 բնակիչներ լքել են իրենց տները՝ այդ շրջանում շարունակվող մարտերի պատճառով, որոնք ընթանում են ապստամբների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև, հայտնում է ՄԱԿ-ը:
Եթե մարտերը շարունակվեն, ապա այդ շրջանը կարող են լքել ևս 216.000 բնակիչներ, ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության հայտարարությունում, փոխանցում է BBC-ն։
Եթե մարտերը շարունակվեն, ապա այդ շրջանը կարող են լքել ևս 216.000 բնակիչներ, ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության հայտարարությունում, փոխանցում է BBC-ն։
Սիրիայի Ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները`միջազգային կոալիցիայի աջակցությամբ, սկսել են Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի ուղղությամբ հարձակումը հունիսի 1-ին: Գործողության նպատակն է փակել ԻՊ-ի հասանելիությունը դեպի թուրքական սահման: Ապստամբները փորձում են գրավել Թաբկա, Մանբիջ և Ռաքքա քաղաքները:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/07/syria/2042292
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել