Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գեղարդալիճ ջրամբարի շինաշխատանքների թեմային, ասաց, որ այսօր գյուղում այդ առիթով լսումներ են լինելու:
«Հիմա մենք տարբերակ ենք առաջարկում, որ Գեղարդալճին ձեռք չտան, կառուցեն Գեղարդալիճ-2, որը նախագծում կա և տանեն իրենց ջուրը»,-ասաց Արտավազդ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Գողթ համայնքի բնակիչները փակել էին Երևան-Գողթ ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ իրականացվող շինարարական աշխատանքները:
Արձագանքելով դիտարկմանը, թե գյուղացիներն ասում են, որ շինաշխատանքները Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է իրականացնում՝ սեփական հողատարածքները ջրելու նպատակով, գյուղապետն ասաց. «Ազգային պարկ են տանում այդ ջուրը, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքների համար է այդ ջուրը: Հացավանին տրվող ջուրը 55 հա չափով է, Գեղադիրինը՝ 120 հա, Ողջաբերդինը՝ 30 հա է, մնացածը Ազգային պարկինն է: Իշխան Զաքարյանը կապ չունի այդ ջրագծի հետ, Իշխան Զաքարյանի հողերն էլ այդ ջրագծից շատ հեռու են: Իշխան Զաքարյանին ո՞վ ջուր կտա»:
Գյուղապետն ասաց, թե գողթեցիները մտավախություն ունեն, որ եթե Գեղարդալճի պատվարը բարձրանա, այդ ջուրը տանելու ժամանակ իրենք կդիպչեն Գողթի 2,4 մլն ջրաքանակին. «Բայց մենք էլ կարողացել ենք կառավարությունից, ջրային կոմիտեից գրություն վերցնել, որ այս ծրագրի իրականացման դեպքում Գողթի 2,4 մլն ջրին կպնելու տարբերակ չկա: Եթե իրենք մեր պայմանների չհամաձայնեն, ոչ թե ճանապարհը կփակենք, այլ էքսկավատորը կդնենք, ճանապարհը կփորենք: Մենք չենք ասում, թե հարևան գյուղերին ջուր մի տվեք, մենք ասում ենք՝ ապահովեք մեր ջրաքանակը»,-ասաց գյուղապետ Արտավազդ Հակոբյանը:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/07/geghardalich/2042167
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել