Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Ռամադանի ընթացքում Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարում Ղուրան կարդալու մասին Թուրքիայի իշխանությունների հետադիմական ու ֆանատիզմին մոտ որոշումը:

Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում Սուրբ Սոֆիայի տաճարը որակվում է որպես համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան, և նրանում Ղուրան կարդալը հանդիսանում է անհարգալից մոտեցում:

Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ նման գործողությունները համատեղելի չեն ժամանակակից դեմոկրատական ու աշխարհիկ հասարակությունների հետ:

1453 թվականին Բյուզանդական կայսրության ու Կոստանդնուպոլսի անկումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, սակայն 1934 թվականին այն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով վերածվեց թանգարանի և ներառվեց UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել