Դուք հատատ ձեր զգեստապահարանում կունենաք մի քանի զույգ հին կիսագուլպա, որոնք վաղուց չեն օգտագործվել և պարզապես ավելորդ տեղ են զբաղեցնում: Եվ փոխաակ դրանք դեն նետելուն ինչու՞ չփորձել դրանցից ավելի պիտանի մի բան ստանալ: Կիսագուլպաներից պատրաստված տիկնիկները կամ կենդանիները պարզապես յուրահատուկ են, իսկ դրանց պատրաստման գործընթացը՝ շատ զվարճալի:

Ահա կիսագուլպա-տիկնիկի պատրաստման մեկ այլ ապշեցուցիչ տաբերակ ձեզ համար: MyFroggyStuff-ի կրեատիվ մայրիկը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պատրաստել կիսագուլպա-տիկնիկ: Կտրելով և 2 մասի բաժանելով իր մարմնագույն կիսագուլպան՝ մի քանի հատվածներից՝ կարելով նա ստանում է այս հետաքրքիր ձեռագործ խաղալիքն իր դստեր համար: Այն շատ հեշտ է պատրաստել: Հետագայում, երբ ցանկանաք որևէ ձեռագործ աշխատանք նվիրել երեխային ծնվելու կապակցությամբ կամ եթե պարզապես ցանկանաք ձեր փոքրիկին յուրօրինակ մի բան նվիրել, միանշանակ փորձեք պատրաստել այս հրաշալի կիսագուլպա-տիկնիկը: Այն շատ նուրբ է և հարմարավետ փոքրիկ ձեռքերի և առհասարակ երեխաների համար: Մի՞թե կա ավելի լավ նվեր քան սիրով պատրաստած ձեռագործ իրը:

Հետևե՛ք տեսանյութին, որպեսզի տեսնեք պատրաստման գործընթացը։

Հաճելի աշխատանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել