Ամբողջ աշխարհի սրտաբանները խորհուրդ են տալիս հանուն սրտի և անոթների առողջության՝ սննդակարգում կրճատել ճարպերի քանակը: Սակայն Նյու Յորքից սրտաբան Ջեյմս Դինիկոլանտոնիոն կարծում է, որ այս խորհուրդները հնացել են, քանի որ ճարպերը ամենավտանգավոր նյութերը չեն:

Առողջության վրա ավելի բացասական ազդեցություն են ունենում շաքարը և ածխածինները: Բժշկի կարծիքով՝ զարգացած երկրներում տարածված սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարախտը, աթերոսկլերոզը, ճարպակալումը կարող են կանխվել սննդակարգի փոփոխման միջոցով:

Հարկավոր է հրաժարվել հին խորհուրդներից և այլևս չվախենալ բնական կենդանական և բուսական ճարպերից: Պետք է խուսափել շաքարից, պարզ ածխածիններից և ռաֆինացված մթերքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել