Ռումինացի բժիշկները հրաժարվել են վիրահատել տղամարդուն, որը հիվանդանոց է դիմել օգնության համար, սակայն չի ցանկացել խոստովանել, թե ինչ եղանակով է իր կոկորդում մնացել մետաղական պատառաքաղը:

 

25-ամյա Ռադու Կալինեսկուն, որը դիմել էր բժիշկներին, բողոքել է ցավից ու անհարմարություններից, որոնք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ պատառաքաղ է կուլ է տվել:

Նա, սակայն, չէր հիշատակել այն իրադարձությունների մասին, որ նախորդել էին դրան:

Պարզվել է, որ ռենտգենյան լուսանկարում երևացել է տղամարդու կերակրափողում գտնվող մետաղական պատառաքաղը:

Ռադուն խոստովանել է, որ պատառաքաղը կուլ է տվել գրազի պատճառով: Սակայն բժիշկները հայտարարել էին, որ ժամանակ չունեն հանելու օտար մարմինը:

Նրանք երիտասարդին խորհուրդ էին տվել սպասել, մինչև պատառաքաղը դուրս գա բնական ճանապարհով, և նա հիվանդանոց դիմի մի քանի օր անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել