Ներքնազգեստի ընտրությունը բավական պատասխանատու ու կարևոր գործ է: Ճիշտ ընտրված վարտիքը ու կրծկալը կընդգծեն ձեր կազմվածքի արժանիքները, ու եթե հարկ լինի, նաև կթաքցնեն թերությունները:

Անհամապատասխան ներքնազգեստը ի վիճակի է խեղաթյուրել ձեր չափսերը, ու որ ավելի տհաճ է, վնասել առողջությանը: Եվ վերջապես, ներքնազգեստը անմիջական շփման մեջ է ձեր մաշկի հետ, այդ պատճառով դրա ընտրությունը պետք է շատ ուշադիր կատարվի:

Ներկայացնեմ մի քանի կետեր, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել ներքնազգեստի ընտրության ժամանակ:

1. Ուշադրություն դարձրեք բրետելկաներին

Հագուստի տակից երևացող բրետելկաները տգեղ են: Ընտրեք առանց դրա մոդել կայն այնպիսի մոդել, որը թույլ է տալիս կարգավորել դրանք:

2. Միայն ոչ սպիտակ

Եթե որոշել եք կրել սպիտակ շալվար, ապա ներքնազգետը նույնպես այդ գույնի պետք է լինի: Սպիտակի տակից հարկավոր է կրել մարմնագույն ներքնազգեստ:

3. Մի քանի տարի առաջ մոդայիկ էր համարվում թափանցիկ զգեստի տակից կոնտրաստային կամ վառ կրծկալներ կրելը:

Հիմա չարժե նման բան անել: Իրականում, չարժե կրել թափանցիկ իրեր: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք, նման հագուստի տակից կրեք մարմնագույն, առանց կարի ներքնազգետ:

5. Տանը բացառություն չէ

Կանանց մի մասը մտածում է, որ կրծկալը տանը պետք է հանել, որ կուրծքը հանգստանա: Սակայն նման բան իրենց կարող են թույլ տալ միայն փոքր կուրծք ունեցողները:

Տան համար կարող եք ընտրեք կրծկալ հղիների ու կերակրող մայրերի համար նախատեսված բաժնից:

Նման մոդելները փափուկ են ու անհարմարության զգացում չեն առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել