Ladynews.am-ը գրում է.

Դրան կարելի է հասնել ընդամենը փոքր-ինչ փոխելով ձեր սովորությունները և պահվածքը:

Զբաղվեք ձեզանով

Գաղտնիքը պարզ է` որպեսզի ձեզ սիրեն, դուք պետք է սիրեք ինքերդ ձեզ: Խնամեք ձեր մազերը, մարմինը, զբաղվեք սպորտով, օգտագործեք օծանելիք, կրեք գեղեցիկ հագուստ: Եթե բոլորը ձեզ վրա ուշադրություն դարձնեն, մի՞թե ձեր ընտրյալը կդիմանա:

Եղեք սիրալիր և քաղաքավարի

Ոչ մի տղամարդ չի ցանկանա հարաբերություններ ունենալ կոպիտ և անպարկեշտ կնոջ հետ: Նրա ենթագիտակցության մեջ կաշխատի պաշտպանական մեխանիմզը՝ այսպիսի կինը չի կարող դառնալ նուրբ և սիրող կին ու մայր, այդ պատճառով չի դառնա իմ ընկերուհին: Անշուշտ պետք է ունենալ սկզբունքներ և պատիվ, սակայն մեծամտության չվերածել դա:

Թող ձեզ հետ հաճելի լինի շփվելը

Ավելի շատ ժպիտ, հետաքրքիր գաղափարներ և խոսակցության թեմաներ: Պետք չէ ճնշել ձեր գիտելիքներով, բայց խոսակցությունը պահել նրան հետաքրքրող թեմաների շուրջ ավելորդ չի լինի: Ցույց տվեք, որ ձեզ հաճելի է նրա հետ շփվելը, և նա իրեն շատ շոյված կզգա: Յուրաքանչյուր թեմաների շուրջ զրույցներ ծավալելու համար հաճելի մթնոլորտ ստեղծելը տղամարդուն սիրահարեցնելու ամենաաշխատող միջոցներից է:

Զարմացրեք ձեր տաղանդներով

Թող տղամարդը հիանա՝ ինչպիսի անհավանական ընկերուհի ունի նա: Նշանակություն չունի, թե ինչ եք դուք կարողանում անել՝ բանաստեղծություններ գրել, համեղ պատրաստել․ կարևորը կարողանաք հաճելի անակնկալներ անել: Նա ոչ միայն ուրախ կլինի կիսել ձեր հաջողությունը, այլ նաև կպարծենա ընկերների մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել