Հայաստանի քաղաքական և լրատվական դաշտերը թևակոխել են ԾԱՆՐ դարաշրջան: Պաշտոնանկությունների և ձերբակալությունների ֆոնին, չինովնիկներն ու քաղաքական որոշ գործիչները <սուտմեռուկի են> տվել, իսկ լրատվական դաշտը փորձում է ակտիվանալ, բայց քանի որ <աղբյուրները> չեն ուզում ծակվել, ակտիվացումը առայժմ հետաձգվում է: Այս ամենի ֆոնին ֆեյսբուքյան ակտիվությունը շատ ցցնուն է դառնում: Ցավոք ֆեյսբուքը սկսել է չտարբերվել հայկական սերիալներից: Եթե 3 օր շարունակ ֆեյսբուքահայության մի ստվար զանգված լուրջ քննարկում էր Անգելա Մերկելի հայ լինել-չլինելու փաստը, ես ավելացնելու բան չունեմ: Միայն կարող եմ հիշեցնել Գարիկ Մարտիրոսյանի և Գրիշա Աղախանյանի 20 տարվա առաջվա հումորը. <ՆՈՒ ՊԱԳԱՁԻՆ ԷԼ Ա ՀԱՅ>: Տղերք, լուրջ եմ ասում սկսեք քննարկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել