ՄԻԱԿ քարտուղար |
Ինձ թվում է` որոշ թեկնածուներ կարող են կրճատել վարկանիշային տարբերությունը գործող նախագահից, եթե.
- կարողանան, թեկուզ հիմա փոխել որոշ մարտավարական ոչ այնքան արդյունավետ քարոզարշավային շեշտադրումները,
- փորձեն հաղթահարել «աստղային» հիվանդությունը,
- ընտրողներին հիմնավոր բացատրություն տան իրենց այս կամ այն քայլի վերաբերյալ,
- քարոզարշավը չվերածեն մառազմի ու փսիխոզային պոռթկումների,
- իրականությունը միակողմանի և բացառապես իրենց պրիզմայով չներկայացնեն մարդկանց,
- «հաթաթա» չտան ու տարաբնույթ «կատաստրոֆաներ» չխոստանան ընտրողներին իրենց չընտրվելու դեպքում,
- ավելորդ դրամատիզմ ու հուզականություն չհաղորդեն քարոզարշավին,
- մեկ-մեկ էլ իրենց բռնացնեն այն մտքի վրա, որ «իրականում իմ վարկանիշը անգամ վառ երազներում չի կարող 81 տոկոս լինել»,
- վերջապես հասկանան, որ նախագահի թեկնածուն ոչ թե պաշտոն է, այլ ընդամենը ժամանակավոր կարգավիճակ: