Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության մի շարք ոլորտներում առկա է բարձր կենտրոնացվածություն: Այս իրավիճակում տնտեսական բարեփոխումները պետք է սկսվեն հենց սոցիալական նշանակություն ունեցող ոլորտների ապակենտրոնացումից:
Այդ նպատակով, գործադիր մարմնի առաջնային թիրախում ապրանքային շուկան է: Ինչպես գիտենք, բարձր կենտրոնացվածության հետևանքով նվազում է մրցակցությունը, ինչը վտանգավոր է փոքր ու միջին ձեռնարկությունների համար, որոնց մուտքը շուկա սահմանափակվում է:
Տնտեսության բուժման «հաբը» տրվելու է առաջին փուլում այնպիսի ոլորտներին, ինչպիսին են՝ շաքարավազը, բանանը, ցորենը, ալյուրը, թռչնի միսը, դեղորայքը, կարագը, մարգարինը, բենզինը և այլն։
Սպասվում է, միասնական մոտեցում բոլոր տնտեսվարողների նկատմամբ, առանց խտրականության: Տարբերակված հարկային-մաքսային քաղաքականությունը այլևս անցյալում է: