Հաղթանակած բանակի հրամանատարին` Սամվել Բաբայանին չի սազում անազնիվ կեցվածք, պետք է հստակ ասի թե ինչ է ուզում
«Խանումյան Հայկն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:
Մի անգամ չի, որ ասել եմ, թե ինչքան կարևոր գործ է անում Խանումյան Հայկը, որ Հայաստանից վեր կացավ գնաց Արցախ, պայքարեց, ընտրվեց պատգամավոր ու մինչ օրս կարևորագույն հարցեր է բարձրացնում Արցախում:
Երիտասարդ ու խոստումնալից ընկերոջս անունը նշեցի, քանի որ իմ համոզմունքով մի բան էն չի կատարվում, որտեղ Հայկը կենտրոնում է:
Ուրեմն տեսեք, մի քանի «պատահականություններ».
Որպես քաղաքական գործիչ Սամվել Բաբայանին դիմավորում է Խանումյան Հայկն (Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ միասին):
Քիչ անց լրագրողները հարց են տալիս Բաբայանին, թե արդյոք քաղաքական դաշտ վերադառնալու է, ու մեջբերում են Խանումյան Հայկի մոտեցումը, որ ինքը Բաբայանին տեսնում է բանակի հրամանատար, Բաբայանն ասում է, ոչ չի ուզում ասել թե որ քաղաքական ուժին է սատարելու. էստեղ Բաբայանը թույլ տվեց իր առաջին անազնիվ պատասխանը. քանի որ պարզ երևում է, որ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությանը ունի դաշնակից, բայց ինքը դեռ նոր պետք է որոշի:
Երկրորդ անազնիվ պատասխանն ու երևույթը, լրագրողների հարցին ի պատասխան Բաբայանը մի քանի անգամ ասում է, որ չի հավակնում ոչ մի պաշտոնի, ասում է խորհուրդ կտամ ռազմաքաղաքական ղեկավարներին թե ինչ և ինչպես անել, հետո ասում է ժողովուրդ դու ես որոշողը, որից հետո ժողովուրդը Բաբայանին տուն է ուղեկցում երթով, որից հետո Խանումյան Հայկը Բաբայանենց շենքի դիմաց հայտարարում է, որ ժողովրդի որոշում ունեն ու գնում են նախագահ Բակո Սահակյանին խնդրեն, առաջարկեն ու պահանջեն Սամվել Բաբայանին բանակի հրամանատար նշանակի, ու ժողովրդի մի մասը գնում է, ու հետո սկսումա անհասկանալի բազար, Բակոյենք խաբում են Հայկին ու չեն ընդունում, որից հետո Հայկը հայտարարում է, որ իրենք ավելի կոնկրետ են զբաղվելու ու հավաքվելու էս թեմայով:
Ուէս ամենի մեջ Բաբայանի պատասխանը որ ինքը չի ուզում, ու լռում է իր համախոհի` Հայկի ծավալած գործունեության վերաբերյալ ցույց է տալիս, որ ինքը շատ էլ լավ ուզում է էդ պաշտոնը, ուղղակի հո չի ասի ինձ տվեք, ժողովուրդը պետք է պահանջի...
Իհարկե Սերժենց ֆոնին բոլորն էլ ավելի լավ են երևում, բայց չեմ կարող ընդունել անազնիվ դիրքորոշումները, դրա համար դիմում եմ Հայկին Խանումյան.
Ընկերս, դու եկել ես, որ հին սերնդի հանգիստ թոշակը ապահովես, նոր մոտեցումներ ու քաղաքական նոր մշակույթ ձևավորես, մի մտի էդ խաղերի պես, խնդրանքս է քեզ....
Հ.Գ. իշխանությունները պարտավոր են հանդիպել Բաբայանի հետ ու քննարկել Արցախի անվտանգության ու պաշտպանության հետ կապված խնդիրները, եթե անտեսում են նրան, ուրեմն վախենալու տեղ ունեն: Ինչքան էլ ինձ դուր չգա Բաբայանի քայլերը, նա ամենակարևոր պահերին բանակի հրամանատար է եղել