Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը պետք է նպաստի իրանցիների՝ դեպի մեր երկիր հոսքի ավելացմանը: Խոսքը գնում է ոչ միայն տուրիստական, այլ նաև տնտեսական կապերի ամրապնդման մասին:

Այդ ուղղությամբ արդեն իսկ մշակվում են ծրագրեր: Ըստ վիճակագրության, Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը գերազանցում է մեր երկրից հարևան երկիր գնացողների թվին:

Այս տարվա առաջին եռամսյակում 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոսով
ավելացել է Իրանից Հայաստան այցելությունների թիվը: Ի դեպ, այցելողների զգալի մասը գալիս են ընտանիքներով և սեփախան նախաձեռնությամբ:

Այս պահին երկու երկրների միջև համագործակցության օրակարգում է զբոսաշրջային տուրիստական փաթեթը: Այն կարող է ավելացնել զբոսաշրջիկների թիվը, թե՛ Հայաստան, և թե՛ Իրան ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել