Ներկայիս մեր հայկական հասարակության, բայց ոչ մեր ազգին բնորոշ գծերը. ստրկամտորեն հաճոյանալով՝ հանձնել գանձեր՝ կոմպլիմենտի արժանանալու համար, մասսայականորեն շնորհակալություն հայտնել՝ սեփական հանցանքը կիսատ-պռատ ու մեծապես ուշացած ընդունելու համար և խարազանել նրանց, ովքեր առավել արժանապատիվ ազգային դիրքորոշումներ ընդունելու և փշրանքներով չբավարարվելու կոչեր են անում:
Սամվել Կարապետյանի արծարծած թեման առավել քան ակտուալ է և այն ինչի մասին խոսում է՝ գիտական լայն շրջանակներին հայտնի դեպք է: Պետք է նշեմ, որ բազում պետություններից երկրորդ համաշխարհայինի նախաձեռնողի հաջորդն ուղղակի աղերսում է իր գանձերը վերադարձնել և շատերից՝ այդ թվում և Ռուսաստանից՝ անգամ չի էլ աղերսում, որովհետև հայտնվել է, որ դա նյութական հատուցման միջոցներից մեկն է և կատարված ավերից ու մարդկային տասնյակ միլիոնավոր կյանքերի կորստից հետո ազգային՝ արժեքների տնօրինման փոփոխությունը չնչին հատուցում է, եթե հատուցում է ընդհանրապես:
Իսկ մենք սիրաշահում ենք ու սիրաշահում, նվաստանում ենք ու նվաստանում ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել