Նյութը գրելուց րոպեներ առաջ կարդում էի այս մարդու մասին: Նրան անվանում են, ինչպես արդեն հուշեց վերնագիրը, Կարլոս Սլիմ՝ բիզնես մեգամագնատ, US $ 69 billion (միլիարդ) կարողության տնօրինող, աշխարհում առաջինը այդ ցուցանիշով: Ավելի մանրամասն կարող եք ուսումնասիրել հենց իր անձնական կայքում  http://www.carlosslim.com/:

Հետաքրքիր է... Ոչ թե այն, թե ինչքան կարողություն ունի, այլ ինչքան բան գիտի նա աշխարհի մասին, ու ինչքան լավ է հասկանում արժեքները կյանքի... «69 միլիարդ ամերիկյան դոլար»՝ փորձեք պատկերացնել՝ նրա բիզնես ոստայնը մինչև ուր է հասնում իր բաղադրիչներով... Այդ գումարներով հնարավոր կլիներ հաշված օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները հիմքից փակել... Ստացվում է, որ այդ մարդը կարողացել է իր ունակություններով հասնել այն հնարավորությունների, որոնց օգնությամբ կարելի է մի ամբողջ ազգի երազանք իրագործել... Կարծում եք «ալան-թալանո՞վ» է հասել, չեմ կարծում՝ այդ տրամաբանությամբ այսքան երկար կապրեր, կամ բավական է դիտարկել աշխարհի երկրորդ բիզնես մեգամագնատ՝ Բիլլ Գեյցին, US $ 66 billion կարողությամբ...

Նրանք օրինակներ են, որոնց շարքը կարող եք լրացնել և դուք: 
Կարողությունը վատ բան չէ, իսկ փողը ի սկզբանե աշխատանքի միավոր է:
Բայց մի կարծեք՝ նրանց համար արևը մանուշակագույն է... Եվ ինչպիսի կարողությունների էլ հասնեք, Դուք կապրեք հիշողություններով, որոնք ամենապարզ երազանքներն էին, որոնց այնքան ձգտում էիք երիտասարդ տարիքում, այդ հիշողություններով եք դուք ապրելու չնայած այն բանի, որ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել