Կարելի է ասել, որ Թուրքիայի համար եվրոպական ուղղությամբ գործելու հնարավորություններն էապես նվազելու են և չեմ զարմանա, եթե շատ շուտով կտրուկ խստացվի Եվրոպայում Թուրքիայի հետ առկա ընդհանուր սահմանի հսկողության ռեժիմը: Այդուհանդերձ դա չի նշանակելու, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները իրատեսական հիմքեր կարող են ստանալ: Ընդհակառակը՝ հավանաբար Արևմուտքում հիմքեր կան կարծելու, որ այս երկու “սոված գազաններին” հաջողացրել են գցել միևնույն վանդակի մեջ, ուր իրենք անխուսափելիորեն կենաց-մահու դաժան ու անզիջում կռվի են բռնվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: