Միջազգային հանրությունը վերանայել է իր դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ընդգրկելու վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը գիտակցում է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցություններն արդյունավետ չեն: - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հայտարարեց, որ աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, առկա է ԼՂ-ն որպես բանակցային կողմ ճանաչելու Հայաստանի պահանջը: Իրատեսական համարո՞ւմ եք, որ այն բավարարվի: Եթե այս պահանջը չբավարարվի, արդյոք անհրաժե՞շտ է, որ Հայաստանը մասնակցի նախագահների հաջորդ՝ հունիսին կայանալիք հանդիպմանը:
- Եթե արցախյան կողմը բանակցություններին չմասնակցի, բնականաբար, դրանք արդյունք չեն տա, կլինի նախկին բանակցությունների շարունակությունը: Որպեսզի բանակցությունները տեղից շարժվեն, կարծում եմ, որ ղարաբաղյան կողմը պետք է բանակցությունների կողմ դառնա: Մնացածը՝ չեմ կարող գնահատել: Հայաստանի իշխանությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես կվարվի, ինչ գնահատական կտա նրան, եթե մինչև հունիս Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, ՀՀ պահանջը չբավարարվի:
- Եթե արցախյան կողմը բանակցություններին չմասնակցի, բնականաբար, դրանք արդյունք չեն տա, կլինի նախկին բանակցությունների շարունակությունը: Որպեսզի բանակցությունները տեղից շարժվեն, կարծում եմ, որ ղարաբաղյան կողմը պետք է բանակցությունների կողմ դառնա: Մնացածը՝ չեմ կարող գնահատել: Հայաստանի իշխանությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես կվարվի, ինչ գնահատական կտա նրան, եթե մինչև հունիս Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, ՀՀ պահանջը չբավարարվի:
- Պարոն Բալայան, այն օրվանից, ինչ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, այդ պահանջը՝ բանակցային սեղան վերադառնալու վերաբերյալ, դրվում է, բայց այդպես էլ չի բավարարվում: Կարծում եք՝ այս առումով միջազգային հանրության ու Ադրբեջանի տեսակետը փոխվե՞լ է:
- Կարծում եմ, որ ապրիլյան իրադարձություններից հետո շատ բան է փոխվել: Պատերազմական գործողությունները համաշխարհային հանրությանը, միջնորդ պետություններին կստիպեն մտածել, որ նախկին բանակցությունները չեն կարող շարունակվել, դրանք արդյունավետ չեն, ու պետք է փորձել այլ ֆորմատով բանակցությունները շարունակել: Վստահ եմ, որ փոփոխություններ կան, որ ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի, որ արդյունավետ լինի: Միջազգային հանրությունը միշտ էլ ասել է, որ ԼՂ-ն պետք է բանակցային կողմ դառնա: Պահը եկել է: Իսկ Ադրբեջանի մոտեցումների հետ կապված, չեմ կարծում, որ փոփոխություններ եղել են: Ադրբեջանաթուրքական տանդեմի նպատակը հակամարտությունը Հայաստանին վերագրելն է, ցույց տալ, որ այն ծավալվում է ոչ թե Ղարաբաղի ու Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
- Ի՞չն է Ձեզ ստիպում մտածել, որ միջազգային հանրությունը վերանայել է իր մոտեցումները և կարծում է, որ Ղարաբաղն այսուհետ պետք է դառնա բանակցային կողմ:
- Որևէ գաղտնի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Պարզապես եղած տեղեկատվության վերլուծությունն է ստիպում այդպես մտածել: Ղարաբաղը պետք է իր խոսքը ասի, իսկ դրա համար պետք է բանակցություններին մասնակցի:
- Մտահոգություններ կան, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված, որը պետք է ստորագրվեր ՀՀ և ԼՂ միջև, ձգձգվում է: Ինչո՞ւ:
- Կարծում եմ, որ փաստաթուղթը մշակվում է: Պաշտոնական տեղեկատվություն չկա, որ ասեն՝ չենք անում, պետք չէ: Պարզապես ուշանում է:
- ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ հարմար պահին գործի կդրվի: Ե՞րբ է հարմար պահը:
- Չգիտեմ՝ ինչ նկատի ունի նախարարը:
- Ղարաբաղը զգո՞ւմ է փոխօգնության մասին պայմանագրի կարիքը:
- Դա կլինի առաջին քայլերից մեկը, որից հետո Հայաստանը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/04/vahram-balayan/2036613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



