Տեխնոլոգիական նորարարությունների ներմուծումը տնտեսության ակտիվացման գործում ունի իր ուրույն դերը և պատահական չէ, որ օրերս Երևանում անց էր կացվում «Աջակցություն նորարարությանը Հայաստանում» խորագրով համաժողով։
Տեխնոլոգիական նորարարությունների օգտագործման շնորհիվ կարելի դիմագրավել նաև մեր տնտեսության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ համաժողովի ժամանակ խոսվել է նաև Եվրամիության Հորիզոն 2020 եվրոպական գիտական ծրագրի կարևորության մասին, որը կարող է հնարավորություն ստեղծել հայ գիտնականների համար առաջիկա տարիների ընթացքում օգտվել ԵՄ 80 միլիարդանոց բյուջեից՝ կատարելով գիտական հետազոտություններ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1573330449633169&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել