Ladynews.am-ը գրում է.
Գեղեցիկ մազեր և եղունգներ ունենալու գլխավոր պայմաննը` հաշվեկշռված սնունդն է՝ անհրաժեշտ քանակի վիտամիններով:
Ավելացրեք վիտամիններ
Օգտակար նյութերի պակասը դառնում է կոտրատվող, շերտավորվող եղունգների պատճառ: Ուշադրություն դարձրեք, որ ձեր սննդակարգում լինեն մթերքներ, որոնք պարունակում են հետևյալ վիտամինները.
Վիտամին A․ գլխավոր պատասխանը, թե ինչպես շատ արագ աճեցնել եղունգները: Աճի այս վիտամինը կա գազարում, դդումում և բուլղարական պղպեղում:
Վիտամին B․ օգնում է ամրացնել եղունգները: Եթե նկատել եք ձեր եղունգների վրա սպիտակ գծեր, ապա իմացեք, որ դրանք B խմբի վիտամինների պակասի արդյունք են: Դրան չհասնելու համար օգտագործեք խնձոր, կաղամբ և այլ կանաչ բանջարեղեն:
Վիտամին C․ գեղեցիկ գույնի և հարթ եղունգների գրավականն է: Անպայման ձեր սննդակարգ մցրեք ցիտրուսային մրգեր և հատապտուղներ:
Վիտամին E․ սրա պակասի դեպքում եղունգները դառնում են չոր և անգույն: Այս վիտամինն առկա է ընկուզեղենում, բուսական յուղերում:
Վիտամին D․ պատասխանատու է ամրության և կալցիումի նորմալ յուրացման համար: Այս արևային վիտամինը ստանակու համար հաճախ դրսում եկեք:
Ավելի շատ խնամք
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ