Tert.am-ը գրում է.
Թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի թռիչքը հետաձգվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտնում է Hurriyet-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը պետք է իրականացներ Ստամբուլ-Դիարբեքիր չվերթը: Նշվում է, որ թռիչքից առաջ ուղևորներից մեկը բորտուղեկցորդուհուն ասել է, որ իր ուղեբեռում պայթուցիկ նյութ կա:
Դրանից հետո բոլոր ուղևորները տարհանվել են: Սակայն խուզարկության արդյունքում որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել, իսկ կեղծ հայտարարություն արած ուղևորը ձերբակալվել է:
Նշվում է, որ 3 ժամ ուշացումից հետո ինքնաթիռը իրականացրել է չվերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



