Հիմա ի՞նչ գաղափարախոսություն, ի՞նչ ծրագիր. մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է լավ ապրի, մյուսն ասում է՝ ժողովուրդն արդեն լավ է ապրում, ասում ենք՝ ժողովուրդը պետք է աշխատանք ունենա, մեզ ասում են՝ ժողովուրդն աշխատանք ունի, դուք չեք նկատում: Այժմ հասարակությունը կիսված է. «Մի կողմից կանգնած է 37% աղքատներով բանակ, մյուս կողմում` ստահոդ խոստումներ տվող թեկնածուներ: Այս ընտրությունները ոչինչ չեն տալու Հայաստանին, ամեն ինչ նորից շարունակվելու է, չի կանգնելու արտագաղթը, գործազրկությունը ավելի լայն թափ է առնելու, դեսպանատների մոտ ամեն օր հերթեր են, իսկ քարոզարշավները քարոզարշավ չեն, կաբինետներից խոստումներ տալով քարոզարշավ չեն անում, սա պարզապես ժամանակ մեռցնել է: Նախագահի թեկնածուների խոստումներում մենք չենք գտնում այն կոնկրետությունը, որը պատկերացում կտար, թե ով ուր է ուզում տանել Հայաստանը: Մենք մտածեցինք, որ այս իրադրությունում առաջադրվելն անիմաստ է, որտեղ գործի են դրվելու բոլոր լծակները հօգուտ գործող նախագահի, մինչև անգամ «Չեբուրաշկան» է գործի դրված ի շահ նախագահի: ժողովրդի վիճակը չի փոխվելու: Անդրադառնամ դիտորդների առկայությանը ընտրությունների ժամանակ, ընդհանրապես դեմ ենք ՆԱՏՕ-ի, Եվրոխորհուրդի դիտորդների ներկա լինելուն, ամեն ինչ թաքցնում են հենց այդ արտասահմանյան դիտորդները՝ թե՛ անհետացող թանաքները, թե՛ այլ կեղծիքներ: Ինչ անում են, դիտորդներն են անում....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել