«Սամվել Բաբայան» օպերացիա, կամ ինչպես հո՛պ անել պետության թիկունքից:
Եթե կհիշեք Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը գտնվում էր Ռուսաստանում և երկարատև բացակայությունից հոտո վերադարձավ ու երկարաշունչ հարցազրույց տվեց, որի հիմական մեխն էր՝ էսա Ադրբեջանը իր ողջ ռազմական հրետանու արսենալով կրակելու է, ու մենք եթե իրար չգանք, չզինվենք, ոչնչանալու ենք, ու մեզ պետք չի 200 մլն դոլարի զենքը, մեզ պետք է օդը փակել: Այս մոտեցումը շատերի ծափերին արժանացավ, որն ըստ էության, ճիշտ մոտեցում է, որ պետք է զինվել, ոչ մի ադեկվատ մարդ չեմ կարծում, որ դեմ կլինի հզորանալուն, բայց, կա մի մեծ բայց:
Եվ ուրեմն, ըստ իմ տրամաբանության՝ կատարվեց հետևյալ օպերացիան. Բաբայանի կողմից վախի մթնոլորտ տարածվեց և ներկայացրեց երկինքը փակել, որին հաջորդեց Հայաստանի՝ Ռուսաստանի կողմից հերթական Անկախության ու անվտանգության ատրիբուտի, կորստի մեկնարկը:
Եթե ԱԺ-ն վավերացնի ՌԴ կողմից պարտադրվող ՀԱՊԿ միասնական Օդուժ/ՀՕՊ ունենալու այս համաձայնագիրը, ապա Հայաստանի օդուժը կկորցնի անկախ որոշում կայացնելու իրավունքը՝ այն զիջելով Ռուսաստանին/ՀԱՊԿ-ին: Պատկերացրեք, ապրիլյան պատերազմի կրկնության դեպքում Հայաստանը պետք է սպասի մինչև Մոսկվան բարեհաճի և արձագանքի, այն Մոսկվան, որը հայտարարում է, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական գործընկերն է, այն ՀԱՊԿ-ը, որն ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցն է:
Ուրեմն, եթե Սամվել Բաբայանը հայտարարի, որ ինքը դեմ է այս որոշմանը ու քայլեր իրացնի դրա դեմ, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու մաս կդառնամ էդ պայքարին, եթե չէ, կհամարեմ, որ Արցախի երբեմնի հերոսը մաս է կազմելու Ռուսական 5-րդ շարասյանը, որոնց պակասը չունենք:
Սա այն լուստրացիան է, որից հետո կոնկրետ անուններով եմ խոսելու:
Հ.Գ. ով կողմ եղավ այս հակապետական որոշմանը կամ միամիտ է, կամ էլ ռուսական շահերի սպասարկող: Ովքեր, որ կասեն անվտանգության խնդիր են լուծում, թող գնան Ռուսաստանում անվտանգ ապրեն, Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա չի դառնալու հանուն անվտանգության:
#ՄերՄիակՌազմականԴաշնակիցըՀՀբանակն