Ինձ շատ ուրախացրեց Անահիտ Բախշյանի հետևյալ հայտարարությունը` «Ես ավելի շատ կցանկանայի, որ հասարակությունն իր ուշադրությունը սևեռեր մեր ցուցակի 10-րդ համարի և այն փաստի վրա, որ անվասայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանն է գալու Ազգային Ժողով: Սա շատ ավելի կարևոր է, քան այն հարցը, թե ինչո՞ւ է Բախշյանը 14-րդ տեղում»: Նա նաև հերքել է այն լուրերը, թե «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» դաշինքից ձևավորված համամասնական ցուցակից ինքը նեղսրտած է:
Արման Մուշեղյանը Անի Քոչաի ամուսինն է, ով «Աշխարհն առանց արգելքների», հասարակական կազմակերպություն ղեկավարն է...միգուցե նա կարողանա ԱԺ-ում բարձրաձայնել հաշմանդամ մարդկանց խնդիրները և դրանք վերջապես իրենց լուծումները կստանան....Ինչև, հենց ինքը փաստը շատ ուրախալի է, որ վերջապես նաև Հայաստանում քայլ է կատարվում դեպի բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովումը....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: