Tert.am-ը գրում է.

Հունիսի 3-ին՝ ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:
 

Վ. Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է:


Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում:
 

Ըստ Վ. Գրիգորյանի որդու` 1984 թ. ծնված Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով:

Հանգամանքները պարզվում են:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել