Այսօր 74 տարեկան հասակում մահացել է աշխարհի մեծագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Մուհամմեդ Ալին (Քասսիուս Քլեյ)։ Նա երկար տարիներ ապրում էր Պարկինսոնյան հիվանդությամբ։
Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը: 1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»:
Ծնվելով որպես Կասիուս Քլեյ 1964 թվականի փետրվարի 25-ին մրցամարտում հաղթելուց հետո՝ միանում է Դետրոյթումստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975 թվականին դառնում է Սուննի մուսուլման և փոխում է անունը Կասիուս Իքս (անգլ.՝ Cassius X), այնուհետև՝ Մուհամմադ Ալի և հետագայում հանդես գալիս այդպես:
Բռնցքամարտիկի մասին առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել այստեղ



