Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքին, որը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչել է «երկրի ներքին խնդիր»:
Սերգեյ Մինասյանն ասաց, որ Ռուսաստանի ներկայացուցիչը նշել էր նաև, որ այդ առումով Գերմանիայի և Ռուսաստանի մոտեցումներն ավելի համահունչ են դառնում, թեև մյուս կողմից ասել էր նաև, որ դա Գերմանիայի և Թուրքիայի հարցն է:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի այս վերջին լարվածությունը որոշակի չափով նույնպես ազդում է Թուրքայի վրա, քանի որ հասկանալի է, որ այս պահին Թուրքիայի համար շատ դժվար է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո գնալ հերթական առճակատման՝ Եվրամիության և ՆԱՏՕ անդամ առաջատար երկրի հետ, որը հանդիսանում է Գերմանիան»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանը նկատեց, որ ավանդական է արդեն դառնում, երբ մեկ-երկու ամսից Թուրքիայի դեսպանը վերադառնում է այն երկրի մայրաքաղաք, որտեղից հետ էր կանչվել՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերի ընդունման համար:
«Բացի Թուրքիայից և իր փոքր եղբայր Ադրբեջանից, մնացած բոլոր երկրների արձագանքները դրական են: Որակական առումով Գերմանիայի որոշումը շատ կարևոր է»,- ասաց նա և նշեց, որ ևս երեք երկրներ կան, որոնց ճանաչումը շատ կարևոր է, դրանք են՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և իհարկե Թուրքիան:
Քաղաքագետն ասաց, Գերմանիայի ճանաչումը նաև քաղաքական համատեքստ ուներ և քաղաքական առումով ևս այդ որոշումը հասկանալի է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/03/sergey-minasyan/2040006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



