Գերմանիայի պես հզոր երկրի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը էյֆորիայի մեջ է գցել հանրությանը՝ համենայն դեպս դրա հիմնական մասին: Սակայն կատարվածը գերմանացիների գործն էր՝ մի թեթև «համեմված» սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով, ինչը իրենց հիմնական գործունեությունն է ազգապահպանության հետ միասին: Իսկ հայաստանցիներիս խնդիրը մնում է երկրի անվտանգության ոչ միայն ապահովումը, այլև այն ավելի բարձր մակարդակի բարձրացնելը: Դա չի կարող իրականացվել առանձին բարձրաստիճան չինովնիկների ձերբակալություններով՝ թեկուզ զինված ուժերի կազմից, այն չի կարող կյանքի կոչվել շուրջ 1000 «պադավատ» մեքենաների դուրսգրումով և կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարով, ինչի արդյունքների առումով անկեղծորեն վստահություն չեմ տածում: Դա կարող է և պետք է իրականացվի այն խնդրի գիտակցումով, որ առանձին-առանձին ու կիսատ-պռատ որոշումներով մենք դեռևս որոշ ժամանակ կհեռացնենք վտանգը, սակայն չենք լուծի այն մեկընդմիշտ և արմատականորեն: Դա կարող է և պետք է կատարվի լուրջ համակարգային փոփոխություններով, թեկուզ այն վտանգի ենթարկի անձամբ Սերժ Սարգսյանի կամ այսօր նրա կողմից ղեկավարվող քրեաօլիգարխիկ համակարգի իշխանությունը: Բայց սա այն դեպքն է, երբ պատմությունը զոհեր է պահանջում, և լավ կլինի, ո դրանք լինեն ՈՉ մարդկային զոհեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: