Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլիօղլուն հունիսի 2-ի ուշ երեկոյան ժամանել է Անկարա: Դեսպանը Անկարայի Էսենբողա միջազգային օդնավակայանում պատասխանել է մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին:«Սա էմոցիոնալ որոշում է:Սա այն որոշումը չէ , որը կայացվել է ռացիոնալ շրջանակներում: Մեր բարեկամությունը և մեր հարաբերությունները Գերմանիայի հետ կշարունակվի: Մենք պետք է գործենք տրամաբանորեն », - ասել է դեսպանը, հավելելով, որ ինքն այժմ կանցկացնի հանդիպումներ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ վերլուծելու Գերմանիայի որոշումը և ըստ այդմ էլ կորոշեն, թե ինչ միջոցներ կձեռնարկեն հետագայում:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա ունի ետդարձի տոմս, Քարսլիօղլուն ասել է. «Թուրքական ավիաուղիները տոմսերը չեն սպառել»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=238002266579722&set=a.130043897375560.1073741828.100011098515469&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



