Ադրբեջանոմ այսուհետ ժակետային պարտադիր զինվորական ծառայությունից (ԺՊԶԾ) տարկետման իրավունք կտրվի նաև մագիստրատուրայում և դոկտորանտուրայում։ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Միլլի Մեջլիսը «զինվորական ծառայության և զինվորական պաշտոնի» մասին օրենքում փոփոխություն կկատարի, որով տարկետման իրավունք կշնորհվի նաև մագիստրոսներին և դոկտորանտներին։ Մինչ այս ըստ օրենքի՝ ԺՊԶԾ-ից տարկետման իրավունք կարող էր շնորհվել միայն բակալավրիատում։ Նշվում է, որ օրենքի փոփոխությունը միտված է գիտության զարգացմանը և երիտասարդացմանը։
Եթե հաշվի առնենք, որ այս նախաձեռնությունը իրականացվում է Ադրբեջանում, ապա հստակ է, որ այն իր հետ կբերի կոռուպցիոն նոր ռիսկեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: