Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադը վերջերս Անկարա է ուղարկել նոր դեսպան՝ քննարկելու համար Իրաքից թուրքական զորքերի դուրսբերումը: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Լուկման Ֆայլին:

2015 թվականի դեկտեմբերին կտրուկ սրվեցին Թուրքիայի ու Իրաքի հարաբերությունները, երբ Թուրքիան մեկ տանկային գումարտակ տեղակայեց Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ճամբարոմ՝ որպես պատրվակ բերելով ահաբեկիչների դեմ պայքարող ժողովրդական ջոկատներին նախապատրաստելու հարցը:

Ֆայլին հայտարարել է, որ Իրաքը նախորդ շաբաթ նոր դեսպան է ուղարկել Անկարա, և այդպիսով Թուրքիային հասկացնել է տվել, որ իրենք լրջորեն են տրամադրված երկխոսության ու քննարկումների հարցում. «Պետք է ազատագրվի իրաքյան տարածքի յուրաքանչյուր սանտիմետր: Թուրքիայում պետք է հասկանան, որ մենք անշեղորեն համապատասխան դիրքորոշում ենք որդեգրել այդ հարցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել