ԱՄՆ-ում ուսուցչուհին հղիացել է 13 տարեկան աշակերտից (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է.

Հերթական սեքսուալ սկանդալն է  սկսվել ամերիկյան դպրոցներից մեկում այն բանից հետո. ուսուցչուհին հղիացել է իր 13 տարեկան աշակերտից:
 
24-ամյա Ալեքսանդրիա Վերան, ով Տեխասի Stovall Middle School-ում որպես անգլերենի ուսուցչուհի էր աշխատում, փախուստի է դիմել, երբ իմացել է, որ իր երեխայի հայրը իր աշակերտներից մեկն է: Տեխասի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել փախուստի դիմաց կնոջը ու ետ բերել նրան, որպեսզի դատարանի առջև կանգնացնեն:
 
Ինչպես պարզվում է, Վերայի և աշակերտի հարաբերությունները սկսվել են սոցցանցից: կինը Ինստագրամում նամակ է ստացել իր 13 տարեկան աշակերտից: Դրանից հետո նրանց միջև նամակագրություն է սկսվել, իսկ անցած տարվա սեպտեմբերին աշակերտը կնոջը հրավիրել էր իր մոտ հյուր: Այդ պահին աշակերտի ծնողները տանը չեն եղել, և զույգը առաջին անգամ սիրով է զբաղվել: Դրանից հետո զույգը պարբերաբար հարաբերություններ է ունեցել: 
 
Պետք է նշել, որ նրանք առանձնապես չեն էլ թաքցրել իրենց սիրավեպը: Անծանոթներին Վերան իր աշակերտին ներկայացնում էր, որպես իր եղբորը, իսկ ահա բոլոր ընկերները գիտեյին, որ նրանք զույգ են: Դրա մասին տեղյակ էին նաև դպրոցականի ծնողները, քանի որ աշակերտը Վերային որպես իր ընկերուհի էր ներկայացրել: Ծնողները ոչ միայն դեմ չեն եղել նրանց կապին, այլ նաև խթանել են այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել