«Ժամանակն է գիտակցել. 90-ականներին մեզանում տեղի ունեցավ ոչ թե բուրժուա-դեմոկրատական, այլ բուրժուա-սպառողական հեղափոխություն, որն էլ ծնեց զանգվածային կոռուպցիա։ Սպառողի գիտակցության մեջ արմատավորվեց այն համոզմունքը, որ պետական ծառայությունը օրինական «կերաման» է, իսկ կաշառքը, կաշառատվությունը՝ ծառայողական գործունեության սովորական գործիք։
  
Հասկանալի է, որ, ինչպեսև մարմնավաճառությունը, կոռուպցիան իսպառ արմատախիլ անել անհնար է։ Սակայն այն կարելի է սանձահարել, կրճատել, ենթարկել պախարակման։ Ժամանակին մի իմաստուն մարդ նկատել է, որ շռայլությանը կարողանում է հաղթել միայն մարդու ներքին մշակույթը։ Այլ կերպ ասած՝ բարոյական վերաբերմունքը աշխարհի և մարդկանց նկատմամբ, «չափից ավելի չլափելու ունակությունը»։
  
Կոռուպցիան նույնպես անհնար է հաղթահարել առանց այդ նույն ներքին մշակույթի։ Առանց դրա ընդգծված բծախնդիր անշահախնդրության»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել