«Իրավունքը» ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամ, ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանից տեղեկացավ, որ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացվեց։


Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը։
Փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ, սակայն, անփոփոխ թողեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարինե Ֆարմանյանը նաև հր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու գրավի կիրառման միջնորդություն է ներկայացրել։ Վաղինակ Ստեփանյանը հարցաքննության ժամանակ խոստոովանել է, որ հայտնաբերված զենքերի վրա իր մատնահետքերն են, բայց նաև ասել է, որ այդ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբի ազատագրման համար։
Ի դեպ, ենթադրվում է, որ «Հայոց Վահան» կազմակերպության անդամներից մեկը գաղտնի կապ է ունեցել ԱԱԾ-ի հետ, մանրամասնորեն տեղյակ պահել խմբի ամեն քայլի մասին։ Պատահական չէ, որ ԱԱԾ-ն հանցավոր խմբին վնասազերծելուց անմիջապես հետո հայտնաբերեց մի շարք տեսանյութեր, ձեռագիր քարտեզներ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել