Նորից կիսվեցինք հազար ճակատով։ Նորից սկսեցինք կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա որոնք, ոչ միայն մեզ օգուտ չբերող են, այլև վնասող են: Բունդեսթագը միայն մեկ դեմով ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին բանաձև, որով փաստացի ճանաչում է 1915-16թթ Կենտրոնական Անատոլիայում երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը Հայերի և այլ քրիստոնեական ազգերի նկատմամբ: Հիմա դա որքանո՞վ է մեզ համար օգուտ, որպես քաղաքական դիվիդենտ, որքանո՞վ է վնաս թողենք մի կողմ: Միայն այն, որ դրանից լարվում են մեկ դար եղբայրական հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, գոնե մեզ համար լավ է: Դեռ մեկ տարին չլրաած արդեն երկրորդ հզոր ու թելադրող պետությունն է դեմ գնում Թուրքիային: Եթե Ռուսաստանը դեմ գնաց Սիրիայի միջոցոց, ապա Գերմանիան դա արեց Հայկական հարցի միջոցով: Ես ՝ որպես ժառանգորդ ցեղասպանված ժողովուրդի, ինձ ինչ որ չափով Գերմանիայի կողմից զգում եմ թեթևացած: Բայց ես այլ կողմից եմ նայում, ես այլ նպատակներ ու հայացքներ ունեմ այս հարցում: Ինձ ոչ թե հետաքրքրում է Հայոց ցեղասպանություն ճանաչել ու չճանաչելը, այլ ճանաչելուց հետո Թուրքիայի թուլացող դիրքերը աշխարհում: Ես հիմա իմ աչքի առաջ ունեմ մի Թուրքիա, ով կատարում է ջղաձգվող հայտարարություններ, իմ աչքի առաջ ունեմ Թուրքիա, որին դեմ է գնում Ռուսաստանը, Գերմանիան, իրեն դաշնակից համարող ԱՄՆ: Ես իմ աչքի առաջ ունեմ Թուրքիա, որի այսօրվա հազար ու մի խնդիրներին գումարվեց ևս մեկ մեծ խնդիր...Հայկական հարց, քրդական հարց, ռուս-թուրքական հարց, գերմանա-թուրքական հարց, ԵՄ-թուրքական հարց... Գերմանիան ինձ բարոյապես փոխհատուցեց այսօր, բայց ես այս փաստաթղթի աղմուկից ավելին եմ սպասում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել