Հիշեցման կարգով։
Թուրքիայում երբ հանդիպում էի այնտեղի ինտելեգենցիայի ներկայացուցիչներին, որոնք միացել էին «Ես ներողություն եմ խնդրում» (“Özür Diliyorum”) մտավորականների նախաձեռնությանը, նեղսրտած էին, որ Հայաստանում ոչ մի արձագանք այդ նախաձեռնությունը չստացավ, մինչդեռ շատերի համար լուրջ ռիսկ էր իրենց ստորագրությունը այդտեղ դնելը։
Ստորագրողների ցանկում էր նաև Ջեմ Օզդեմիրը, Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահը, որը անցյալ տարի այցելեց Ծիծեռնակաբերդ, լրագրողներին ասաց, որ Գերմանիան կճանաչի Ցեղասպանությունը, ու նախագծի նախաձեռնողներից մեկն էր։
ՀԳ
Կյանքը բարդ է, աշխարհն էլ մեծ է։ Իսկ գավառամտության մասին կարծիքս մի քանի օր առաջ գրել էի։ Պարզապես «ուռա, շնորհակալ ենք, վայ էս ինչ լավ է»-ն հերիք չի, պետք է աշխարհի հետ աշխարհի մասշտաբով քայլել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153127779512395?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464907589795549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել