Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը գերմանացի պատգամավորներին խորհուրդ է տվել հիշել իրենց երկրի պատմության մասին` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ.

«Իրենք իրենց ժամանակին հրեաներին այրել են վառարաններում, իսկ այժմ զրպարտում են թուրք ժողովրդին` մեղադրելով ինչ-որ ցեղասպանության մեջ: Ավելի լավ չի լինի, որ դուք նախ հայացք գցեք ձեր սեփական պատմության վրա:

Անգամ եթե աշխարհի բոլոր խորհրդարանները ընդունեն համանման որոշում, ապա նրանք չեն կարող պիտակ կպցնել մեր ազգին, մեր պատմությանը, մեր պետությանը: Մենք ամաչելու բան չունենք: Մեր պատմության մեջ չկան սև բծեր, որոնց պատճառով մենք գլուխ կխոնարհեինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել