Լեռնային Ղարաբաղն ասես «ճեղք» լինի Կովկասի սրտում, որը սպառնում է վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Այսպես է սկսվում գլոբալ թեմաների անդրադարձող Monocle միջազգային ամսագրի հունիսյան համարում տեղ գտած հոդվածը:
«Ղարաբաղը փոքր, չճանաչված հանրապետություն է, որը փորձում է զարգացնել իր տնտեսությունը, ժողովրդավարությունը և խավիարի սեփական արտադրությունն է սկսում: Մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում 6-ամյա պատերազմից հետո էլ, որը պաշտոնապես ավարտվել է 1994-ին, զգացվում է ռազմական շունչը, որը չի անհետանում քաղաքացիների գիտակցությունից:
Այստեղ զինվորները անծանոթների հետ խոսում են «կամուֆլյաժային» գլխարկներով, հովիվներն իրենց հոտ արածեցնում են նախկինում ռազմադաշտ ներկայացող վայրերում, իսկ վետերանները տաքսի են վարում իրենց բանակային պիջակներով»,- Արցախից իր տպավորություններ է ներկայացնում հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Լորդը:
«Զինադադարի կնքումից հետո ամենազանգվածային բռնությունը տեղի ունեցավ ապրիլին` զգալի զոհեր ու վնասներ պատճառելով Ղարաբաղում և Ադրբեջանում: Բանավեճի արմատներն աղոտ են: Այստեղ բախումներ են լինում դարեր շարունակ, սակայն 1988-ին հայտնվելով Խորհրդային Միության կազմում Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի խորհրդային հանրապետության ինքնավար մարզ և այդ ստատուս-քվոն պահպանվում է մինչ օրս: Ղարաբաղն ինքն իրեն անկախ պետություն է հռչակել 1991-ին անցկացված հանրաքվեի արդյունքում», -գրում է հոդվածագիրը` ուշադրություն հրավիրելով անկախության պահպանման համար պայքարող ժողովրդի վրա:
«Ապրիլյան վայրագությունն անակնկալ էր, սակայն բռնությունը ոչ մեկին չզարմացրեց: Ղարաբաղում յուրաքանչյուրը մարտական պատրաստականության վիճակում է», - եզրափակում է հոդվածագիրը:




Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/02/karabakh-monocle/2039031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



