Իրոք, չեմ հասկանում այս ՝ չափից դուրս ոգևորությունը, որը տիրում է ֆեյսբուքաբնակ հայերի մեջ՝ կապված Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Հա՛, հասկանում եմ ՝ Գերմանիան,լինելով Թուրքիային դաշնակից,նրա կողմից ցեղասպանության ճնաչումը շատ դրական քայլ է: Հա՛, աշխարհը ևս մեկ անգամ լսեց մեր ցավի մասին, բա հետո՞ տղերք…Գերմանիայի ճանաչելուց հետո ի՞նչ է լինելու կամ եթե անգմ բոլոր երկրները ճանաչեն, հետո ի՞նչ է լինելու: Թուրքիան պիտի ճանաչի՞, թե մեր հայրենիքն է ետ վերադարձնելու՞: Իհարկե, ո՛չ: Ո՛չ կճանաչի,ո՛չ էլ ինչ-որ բան ետ կվերադարձնի: Չի վերադաչձնի,մինչև մենք ու մեր պետությունը չհզորանանք ու չանենք քաղաքական և եթե պետք է ռազմական քայլերը: Հայրենիք վերադարձնելու համար մեզ պետք է ոչ թե Հոնդուրասի կամ Գերմանիայի ՝ Հայոց ցեղասպանության ճանարումը,այլ հզոր ՀՀ (Արցախը ներառյալ):

Հրճվելով Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման հանգամանքից՝ այդ մարդիկ պարզապես բաց են թողնում երկրի համար առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Եկել է ժամանակը, որպեսզի հասկանանք, որ ժամանակներն ու աշխարհաքաղաքական իրավիճակները փոխվում են և փոխվում են մեր առաջնային կարևորության խնդիրները: Նույն բանն եմ կրկնում արդեն որերորդ անգամ, բայց այսօր, տեսնելով, նման բացահայտ հրճվանքը,չկարողացա լռել:

Հ.Գ. Հրաշալի է, գերազանց է և այլ բարձրաձայն սոփեստաբանողները գոնե ցեղասպանության ճանաչման ռեզոլյուցիայի (որոշում) հետ ծանո՞թ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել