Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությանն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` ողջունելով Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը:
«Բարձր եմ գնահատում Գերմանիայի Բունդեսթագի ճնշող մեծամասնության կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Ցեղասպանության փաստի ճանաչմամբ` Գերմանիան միանում է բազմաթիվ այլ եվրոպական երկրներին, որոնք ճանաչում և դատապարտում են 1915-1923 թվականների Օսմանյան կայսրության տարածքում 1.5 մլն հայերի կոտորածը: Գերմանացիների քվեարկությունը հատկապես խիզախ քայլ է, քանի որ այն արվել է Թուրքիայի հետ ներգաղթյալների հոսքը կարգավորելու շուրջ բանակցությունների ընթացքում: Այն հստակ ուղերձ է հղում առ այն, որ ցեղասպանության ճշմարտությունը չի կարող լռեցվել և որ ժամանակավոր նպատակահարմարությունը չի կարող երբևէ արդարացնել ցեղասպանության ժխտման մեղսակցությունը:
Մեր Կոնգրեսը նույնպես պետք է նման կամք դրսևորի` մարտահրավեր նետելու թուրքական սպառնալիքներին և առաջնորդվի միևնույն բարոյական ազնվությամբ և սկզբունքներով` հետևելով Գերմանիայի օրինակին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/02/adam-schiff/2039086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



