1. Ռոման և Իրինա Աբրամովիչները

Այս զույգը ամուսնալուծվել է 2007թ – ին, 16 տարի համերաշխ ամուսնությունից հետո։
Չնայած որ զույգի ամուսնալուծության մանրամասները խիստ գաղտնի են պահվում, սակայն, ըստ որոշ աղբյուրների, ամուսնալուծության արդյունքում Իրինան ստացել է $360մլն և որոշ անշարժ գույք Լոնդոնում։
2. Միկ Ջագեր և Ջերրի Հոլ

Միկը և Ջերրին ամուսնալուծվել են 22 տարի համատեղ ապրելուց հետո և չնայած որ Միկի փաստաբանները պնդում էին որ վերջինիս $290մլն ունեցվածքի մեծ մասը կուտակվել է միչև զույգի ամուսնությունը, դատարանը անտեսց դա՝ ամուսնությունը որակավորելով երկարատև, ինչի արդյունքում Ջերրին ստացավ մոտ $45մլն։
3. Փոլ ՄակԿարտնի և Հեթեր Միլս

Սա վերջին ժամանակաշրջանի ամենահանրահայտ ամուսնալուծություններից է։ Դատական գործի ընթացքում Փոլի ունեցվածքը մոտ $580մլն էր։ Չնայած որ զույգը բավականին կարճաժամկետ ամուսնական կյանք էր ունեցել, Միլսը պահանջում էր Փոլի ունեցվածքի զգալի մասը՝ $180մլն, սակայն դատարանը չի բավարաել այդ պահանջը, վերջինիս տալով $24մլն և $12մլն-ի համարժեք անժարժ գույք։ Դատարանի այս որոշումը շատ է տխրեցրել Միլսին, ինչից հետո վերջինս ջուր է ցանել Փոլի փաստաբանի վրա։
4. Ջոնի Դեփ և Ամբեր Հերդ

Վերջին օրերի ամենաաղմկահարույց նուրությունը Ջոնի Դեփի և Ամբեր Հերդի ամուսնալուծությունն է։ Չնայած որ զույգը միասին է եղել ընդամենը 15 ամիս, Հերդը կարող է էքս-ամուսնուց պահանջել մինչև $20մլն, քանի որ պնդում է, որ վեջինս ֆիզիկական և հոգեբանական ճնշում է գործադրել իր վրա։ Դեփը, ում ունեցվածքը մոտ $400մլն է, հերքել է Հերդի հայտարարության ճշմարտացիությունը՝ հայտարարելով այս մասին իր փաստաբանի միջոցով։



