Tert.am-ը գրում է.
«Որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդականները խորհրդանշական բանաձևով հայ ժողովրդի ցեղասպանությունը «Ցեղասպանություն» են անվանել: Հարցն այն է, թե ինչու է խորհրդարանը գնացել այդ քայլին: Ո՞րն է պատճառը», - Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ իր մտորումներն է ներկայացրել  Deutsche Welle գերմանական պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆը (Alexander Kudascheff):
 
«Ըմբռնել, որ զանգվածային կոտորածները ցեղասպանություն է եղել, և որ այդ ցեղասպանությունն իրենց պատմության մի մասն է, մի բան է, որի հետ թուրքերը պետք է հաշտվեն:
 
Նրանք պետք է առերեսվեն իրենց անցյալին: Եվ դա Գերմանիայի խորհրդարանը չէ, որ դա պետք է անի թուրքերի կամ Թուրքիայի խորհրդարանի համար, ինչը կնշանակի միջամտել մեկ այլ երկրի  ներքին գործերին», - նշում է հոդվածագիրը:

«Գերմանիան կարող է օրինակ ծառայել` իր անցյալին առերեսվելու առումով, սակայն յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է գա այդ ըմբռնմանը», - ընդգծում է գերմանացին` հավելելով, որ Բունդեսթագի բանաձևը բարոյապես պատվարժան քայլ է, ինչպես Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն էր տարիներ առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել